Վարդան Ապրիկյան
Վարդան Սերգեյի Ապրիկյան | |
---|---|
Ծնվել է | 1957 ապրիլի 23 |
Ծննդավայր | Օրենբուրգ |
Մահացել է | փետրվարի 5, 2016 | (տարիքը 58)
Մահվան վայր | Երևան |
Քաղաքացիություն | Օրենբուրգ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1980) |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր (1996) |
Մասնագիտություն | իմունաբան |
Ծնողներ | հայր՝ Սերգեյ Ապրիկյան |
Վարդան Սերգեյի Ապրիկյան (1957, ապրիլի 23, Օրենբուրգ), իմունաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1996)։
Սերգեյ Ապրիկյանի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1980 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1984 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտում (ավագ գիտաշխատող, առաջատար գիտաշխատող), 1988-1997 թվականներին՝ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում, իմունոլոգիայի ինստիտուտի կենսաօրգանական քիմիայի բաժնում։
1984 թվականից եղել է ԽՍՀՄ իմունաբանների միության անդամ, 1995 թվականից՝ Նյու Յորքի ԳԱ անդամ։ 1998 թվականից՝ Նյարդաքիմիկոսների միջազգային ընկերության անդամ, 2000 թվականից՝ ՌԴ բնական ԳԱ անդամ։ ՀՀ իմունաբանների միության անդամ է։
1999 թվականին Վարդան Ապրիկյանի կենսագրությունը ներառվել է Who is Who in the World համաշխարհային կենսագրական հանրագիտարանում, 1999 թվականին՝ Outstanding People of 20 th Century համաշխարհային կենսագրական հանրագիտարանում։
Աշխատանքները վերաբերում են իմունային համակարգի տարբեր բնույթի անբավարարությունների ուսումնասիրման և բնական միացությունների օգնությամբ դրանց վերացման ուղիների որոնման հարցերին[1][2]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Априкян В.С., Интенсивность фагоцитоза бактерий SALMONELLA TYPHIMURIUM мышиными перитонеальнными макрофагами / А. А. Михайлова, Р. В. Петров // Иммунология. - 2001. - N 2 . - С. 20-22.
- Априкян В.С., Михайлова А.А., Петров Р.В. Влияние различных доз антибиотиков на иммунный ответ. Иммунология 1992; 2: 16-18.
- Априкян В.С., Михайлова А.А., Петров Р.В. Изменение фагоцитарной активности макрофагов под действием различных доз антибиотиков. Журнал микробиологии, эпидемиологии и иммунобиологии 1992; 9-10: 71-74.
- Априкян В.С., соавтор разработок иммуномодулирующих препаратов: Миелопид, Галармин.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Биографии действительных членов АФ РАЕН, АПРИКЯН ВАРДАН СЕРГЕЕВИЧ